ԳլխավորԿրթությունՈւսումնառություն Հայաստանում

ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում բացվում են նոր մասնագիտություններ

«Հարգելի դպրոցականներ և նրանց ծնողներ, ԿԳՄՍ նախարարության 29.07.20 որոշման համաձայն Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում բացվում են նոր մասնագիտություններ՝ առանձին ընդունելություններով»:

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը։

«Առաջինը կոչվում է Տվյալների մշակումը ֆիզիկայում և արհեստական բանականություն: Դրա շրջանակներում պատրաստվելու են կադրեր Տեղեկատվական Տեխնոլոգիական կենտրոնների համար: Կադրեր, ովքեր շատ լավ գիտեն նաև ֆիզիկա:

Երկրորդը կոչվում է Երկակի նշանակության տեխնոլոգիաների ֆիզիկա: Այն պատրաստելու է կադրեր ՊՆ-ի և ռազմարդյունաբերական տեխնոլոգիական կենտրոնների համար: Կադրեր, ովքեր շատ լավ գիտեն ֆիզիկա և ռազմական տեխնոլոգիաներ: Ովքեր պետք է մեծ ներդրում ունենան մեր երկրի ռազմական հզորության բարձրացման և նոր բնույթի զենքեր ստեղծելու մեջ:

Դե ձեզ տեսնեմ ապագա ուսանողներ և նրանց ծնողներ, հայացքներդ դեպի ֆիզիկայի ֆակուլտետ, հանուն մեր երկրի հզորացման»,-նշված է գրառման մեջ:

Comment here