ԳլխավորԼուր

Այս պայթյունը պետք է նոր ժամանակաշրջանի սկիզբ դառնա. Մակրոնը Բեյրութում է

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Բեյրութ և այցելել պայթյունից տուժած շրջաններ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը, Ֆրանսիայի նախագահի այցի կապակցությամբ բազմաթիվ լիբանանցիներ են հավաքվել փողոցներում՝ ողջունելու նրան և խնդրելու՝ օգնել «կոռուպցիոն ռեժիմին վերջ տալուն»:

«Ես տեսնում եմ ձեր զգացմունքները, ձեր տխրությունը, ցավը, որոնք արտացոլվում են ձեր դեմքին, այդ պատճառով էլ ես այստեղ եմ»,- ասել է Մակրոնը՝ խոստանալով ավելի շատ բժշկական և այլ տեսակի օգնություն ուղարկել Լիբանան:

Ֆրանսիայի նախագահը հավելել է, որ քաղաքական փոփոխությունը նույնպես անհրաժեշտ է, ու այս պայթյունը պետք է նոր ժամանակաշրջանի սկիզբ դառնա:

 

Comment here