75 տարի առաջ՝ 1945 թվականի օգոստոսի 6-ին՝ ժամը 8։15-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերի B-29 «Enola Gay» ռմբակոծիչը ճապոնական Հիրոսիմա քաղաքի վրա նետեց 13-18 կիլոտոն տրոտիլի համարժեքությամբ ատոմային «Little Boy» («Փոքրիկ») ռումբը։
Երեք օր անց՝ 1945 թվականի օգոստոսի 9-ին «Fat Man» ատոմային ռումբը նետվեց Նագասակի քաղաքի վրա B-29 «Bockscar» ռմբակոծիչի կողմից։ Զոհվածների ընդհանուր թիվը կազմեց Հիրոսիմայում՝ 90-166 հազար մարդ և Նագասակիում՝ 60-80 հազար մարդ։
Սրանք մարդկության պատմության մեջ միջուկային զենքի ռազմական կիրառման միակ օրինակներն են։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։