ԳլխավորԼուր

Ցույցեր, բախումներ եւ վիրավորներ՝ Բեյրութում

Օգոստոսի 6-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի կենտրոնում բողոքող ցույցի մասնակիցների դեմ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Փլյաս Էթուալ հրապարակում ցուցարարները փորձել են ներխուժել  խորհրդարանի շենք: Իրավապահների հետ բախումների ընթացքում երկու կողմից վիրավորներ կան:

Ցուցարարները հարձակվել են իրավապահների վրա նաեւ Պլյաս դե Մարթիր հրապարակում` An Nahar թերթի եւ քաղաքապետարանի մոտակայքում եւ քարեր եւ հրահեղուկ զանգվածով շշեր նետել ոստիկանների ուղղությամբ։

Ըստ Daily Star պարբերականի` Հասան Դիաբի կառավարության հրաժարականը պահանջող ակտիվիստիներին ոգեւորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը Բեյրութ: Երբ Ֆրանսիայի ղեկավարն այցելել է օգոստոսի 4-ի պայթյունից տուժած Ջումեյզե պատմական թաղամաս, ցուցարարների բազմությունը նրան ողջունել է «Կեցցե Ֆրանսիան» վանկարկումներով:

Comment here