ԳլխավորԼուր

Բեյրութի պայթյունի զոհերի թիվը հասել է 149-ի

Առնվազն 149 մարդ է զոհվել, ավելի քան 5000-ը՝ վիրավորվել Բեյրութի նավահանգստում օգոստոսի 4-ին տեղի ունեցած հզոր պայթյունի հետեւանքով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով լիբանանյան L’Orient-Le Jour պարբերականին։

Պայթյունի ալիքը ոչնչացրել կամ վնասել է հարյուրավոր շինություններ, ավելի քան 300 հազար մարդ անօթեւան է մնացել։

Լիբանանի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ աղետի պատճառ է դարձել եռակցման աշխատանքների ժամանակ առաջացած հրդեհն ու ավելի քան 2700 տոննա ամիակային սելիտրայի պայթյունը. այն առգրավվել էր մաքսային ծառայության կողմից 6 տարի առաջ։

Նավահանգստի վարչակազմի 16 աշխատակից, այդ թվում՝ տնօրենը, ձերբակալվել են։

Comment here