ԳլխավորԼուր

Երևանում պայթյունից տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է

Հիվանդանոց

Մայրաքաղաքի ավտոտեխսպասարկման կետերից մեկում գազի արտահոսքի հետևանքով տեղի ունեցած պայթյունից տուժած 5 քաղաքացիների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հայտնոմ են Առողջապահության նախարարությունից:

Վերջիններս տարբեր աստիճանի այրվածքներով և շնչուղիների վնասվածքներով գտնվում ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:

Բժիշկներն անում են հնարավոր ամեն բան նրանց առողջական վիճակի բարելավման համար:

Հիշեցնենք՝ այսօր Երևանի Գլինկայի փողոցի թիվ 3 հասցեում՝ ավտոտեխսպասարման կետում, տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն։ Պատճառն առայժմ չեն նշվում։