ԳլխավորԼուր

Պայթյուն՝ Կաթնաղբյուր գյուղի գազալցակայանում. կան տուժածներ

Պայթյուն գազալցակայանում

Փետրվարի 19-ին, ժամը 11։45-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Կաթնաղբյուր գյուղի մոտակայքում գտնվող գազալցակայանում, տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն, կա երեք տուժած, վնասվել է երեք ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Տեղեկությունը հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 65-րդ կմ-ին՝ «Սափեյան եղբայրներ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում լիցքավորման ժամանակ պայթել է «GAZ-3110» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Գ. Շ., ծնված 1978 թ․) գազի բալոնը. վնասվել են մոտակայքում կայանած «BMW» և «Mercedes-Benz» (վարորդ՝ Հ. Խ.) մակնիշների ավտոմեքենաները։

Պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ են ստացել վարորդներ Գ. Շ.-ն, Հ. Խ.-ն և գազալցակայանի աշխատակից Պ. Մ.-ն (ծնված 1992 թ․), իսկ «GAZ-3110» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Մ.-ի (ծնված 1978 թ․) ինքնազգացողությունը վատացել է. վերջիններս մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ հոսպիտալացվել են Թալին քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։

Պայթյուն գազալցակայանում