ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում չպայթած ակնանների վնասազերծման աշխատանքներ կիրականացվեն։ Տեղեկությունը հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Մասնավորապես այսօր՝ ժամը 15:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզի Սիսիան-Վաղատին հատվածում հնարավոր է լսվեն պայթյունի ձայներ:
«Խնդրում ենք չանհանգստանալ: Կատարվում են չպայթած ականների վնասազերծման աշխատանքներ»,–նշված է հաղորդագրության մեջ։