ԳլխավորԼուր

Երևանում 20-ամյա աղջիկը նետվել է 3-րդ հարկից

Այսօր ժամը 09:00-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց 38/3 շենքի բակում քաղաքացի է ընկած, տեղեկացնում է shamshyan.com-ը: Տուժածը  ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը նշված շենքում վարձակալական հիմունքներով բնակվող, 20-ամյա Ինգա Ա.-ն է, ում կյանքի համար այմ բժիշկները պայքարում են:

Ըստ նախնական տեղեկությունների՝ աղջիկը 3-րդ հարկի պատուհանից իրեն ցած է նետել: