ԳլխավորԼուր

Մոսկվայի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի զոհ է դարձել 1 մարդ (տեսանյութ)

Մայիսի 9-ին՝ տեղի ժամանակով ժամը 20.30-ի մոտակայքում Մոսկվայի (ՌԴ) N50 հիվանդանոցում բռնկված հրդեհի հետեւանքով մեկ մարդ մահացել է, 3-ը՝ վնասվածքներ ստացել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառ է դարձել բժշկական ապարատի անսարքությունը։

Հրդեհը տեղի է ունեցել 6 հարկանի հիվանդանոցի N6 մասնաշենքի առաջին հարկում՝ վերակենդանացման բաժանմունքում, տարածքը կազմել է 20 քառակուսի մետր։ Հաղորդվում է նաեւ, որ դա այն մասնաշենքն է, որը վերամասնագիտացվել է կորոնավիրուսով հիվանդներ ընդունելու համար։

Հիվանդանոցից տարհանվել է ավելի քան 200 մարդ։

Comment here