ԳլխավորԼուր

Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցում ուսանողուհի է կախվել

Այսօր՝ օգոստոսի 17-ին, ժամը 21:30–ի սահմաններում ոստիկանության Երևանի Նոր Նորքի բաժին և ոստիկանության Ավանի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ  բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ծարավ Աղբյուրի փողոցի հասցեներից մեկը, որտեղ հայտնաբերվել է երիտասարդ աղջկա դի:

Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված հասցեի բնակիչ, 21-ամյա Մ. Ս.-ն էր, ով ձեղնահարկում պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:

Փաստի առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Մահացածը սովորում էր Երևանի բուհերից մեկում: