ԳլխավորԼուր

Երևանում ավտոմեքենա է պայթել. կան տուժածներ

Արտակարգ իրավիճակների նախարարություն ԱԻՆ

Հունիսի 24-ին, ժամը 14:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գլինկայի փողոցի թիվ 3 հասցեում՝ ավտոտեխսպասարման կետում, տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն․ կան տուժածներ, հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Դեռևս չբացահայտված հանգամանքներում ավտոտեխսպասարկման կետում կայանած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում տեղի է ունեցել պայթյուն։ Վարորդ Դ․ Հ․-ն և աշխատակիցներ Խ․ Ա․-ն, Ս․ Ի․-ն, Ա․ Խ․-ն և Մ․-ն տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։