ԳլխավորԼուր

Երևանում ավտոմեքենա է այրվել

Արտակարգ իրավիճակների նախարարություն ԱԻՆ

Օգոստոսի 17-ին, ժամը 13։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շոպրոնի փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում: Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։18-ին, մարվել՝ ժամը 13։30-ին։ Այրվել է «Kia Rio» մակնիշի ավտոմեքենա։

Comment here