ԳլխավորԼուր

Երևանում վճարովի կայանատեղիները կներկվեն կապույտ գույնով  

Կարմիր գծեր

Երևանում վճարովի կայանատեղիները կներկվեն կապույտ գույնով, հայտնում է «Արմենպրես»-ը:

Երևանի ավագանու նիստի ժամանակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Սագսյանն ասաց, որ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի առաջարկով օրենքի նախագիծն արդեն դրվել է շրջանառության մեջ:

«Օրենքի նախագիծը կմտնի շրջանառության, կստանա դրական եզրակացություն, կկատարվի փոփոխությունը: Քաղաքացիները արդեն գույնով կկարողանան տարբերակել տվյալ կայանատեղին  ծառայողական է, թե ընդհանուր հիմունքներով օգտագործվող վճարովի կայանատեղի»,-ասաց նա՝ հավելելով, որ վճարովի կայանատեղիները կապույտ գույնով կներկվեն:

Անդրադառնալով մայրաքաղաքի փողոցների գծանմուշների մասին հարցին՝ Սարգսյանն ասաց, որ դրանք  կսկսվեն իրականացվել 10 օրից՝ բարենպաստ եղանակային պայմանների դեպքում: