ԳլխավորԼուր

Տեղեր գյուղի ճանապարհին ավտոմեքենա է այրվել

Սեպտեմբերի 12-ին, ժամը 04։32-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տեղեր գյուղի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել․ տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աղձք-Տեղեր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 5 մ), կողաշրջվել և բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:58-ին, մարվել`05:15-ին: Այրվել է «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան և մոտ 300 քմ խոտածածկ տարածք:

Comment here