ԳլխավորԼուր

Թուրքիայում մի ամբող գյուղ է այրվել (տեսանյութ)

Թուրքիա, հրդեհ

Էլեկտրականության թույլ միացման պատճառով այրվել է Թուրքիայի Հանրապետության Քասթամոնու նահանգի Թեփերհեման գյուղը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական İHA լրատվական գործակալությունը։

Նախնական տվյալներով՝ այրվել է ավելի քան 10 տուն և մեկ մզկիթ։ Կրակն առաջացել է տներից մեկում էլեկտրականության թույլ միացման պատճառով և արագ տարածվել է ամբողջ գյուղով մեկ։

Զոհերի և վիրավորների մասին տեղեկություն չի հաղորդվում։ Կրակը հաջողվել է չեզոքացնել նոյեմբերի 7-ի առավոտյան։

Comment here