ԳլխավորԼուր

Հրդեհ Շատին գյուղում. հայտնաբերվել է կնոջ դի

Մայիսի 6-ին, ժամը 19:16-ին Վայոց Ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շատին գյուղի դպրոցի մոտակայքում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Տեղեկությունը հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:44-ին, մարվել՝ 20:13-ին: Մասամբ այրվել է հյուրասենյակի փայտե հատակը (մոտ 1 քմ):

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է Է. Հ.-ի (ծնված 1956 թ.) դին՝ մասամբ այրված: