ԳլխավորԼուր

Հրդեհ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում

Օգոստոսի 24-ին, ժամը 19։48-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 1 հա բուսածածկույթ։

***

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։28-ին։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 17 փրկարար ծառայող, «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ից 30 աշխատակից և Գառնի գյուղի մոտ 100 բնակիչ

Comment here