ԳլխավորԼուր

Բեյրութում հայ զոհերի թիվը հասել է 11-ի. 168.am

«Բեյրութում տեղի ունեցած աննախադեպ պայթյունի հետևանքով հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ, դժբախտաբար, 11-ն է»,- 168am-ի հետ զրույցում ասել է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։

Նա տեղեկացրել է, որ համայնքի շրջանում հայրենիք վերադառնալ ցանկացողներ կան։ «Սակայն առ այս պահը Երևան կարող են գալ միայն ՀՀ քաղաքացիները կամ կացության հատուկ կարգավիճակ ունեցողները։ Ուստի, կարծում եմ՝ պետք է այդ սահմանափակումը վերացվի, և ցանկացած լիբանանահայ, անկախ այն հանգամանքից, ունի ՀՀ քաղաքացիություն, թե ոչ, պետք է հնարավորություն ունենա ցանկության դեպքում վերադառնալ Հայաստան, սա հումանիտար աղետ է, եթե նման ցանկություն կա, առանց սահմանափակման պետք է արտոնել, տալ այդ թույլտվությունն առաջին հերթին։

Մնացածը հայ համայնքի պատասխանատուների միջոցով բժշկական, դեղորայքային, սննդային օգնություն, ըստ ոլորտի, կարծում եմ՝ կարելի է համակարգել։ Այստեղ ՀՀ դեսպանը կապի մեջ է համայնքի պատասխանատուների հետ՝ և հոգևոր, և ազգային քաղաքական կուսակցական, և ըստ անհրաժեշտության գործողություններ կիրականացվեն»,- ասել է Գանտահարյանը։

Comment here