Լիբանանի կառավարությունը Բեյրութում երկշաբաթյա արտակարգ դրություն է հայտարարել՝ նավահանգստում պայթյունից հետո, որի հետևանքով զոհվել է 100-ից ավելի մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով է Reuters-ը, մայրաքաղաքում անվտանգությունը կապահովեն զինված ուժերը:
Լիբանանի գործադիր մարմինը զինվորականներին հանձնարարել է տնային կալանքի տակ վերցնել բոլոր նրանց, ովքեր 2014 թվականից մասնակցել են պահեստի կառավարմանը, որտեղ հսկայական քանակությամբ պայթուցիկ նյութեր էին պահվում:
Կառավարությունը նաև հավանություն է տվել ճգնաժամը հաղթահարելու համար 100 միլիարդ լիբանանյան ֆունտի հատկացմանը:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։