Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Ադրբեջանը լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել

Ադրբեջանի իշխանությունները, խախտելով միջազգային իրավունքի նորմերը, 20 տարվա ազատազրկման են դատապարտել Շուշիի մերձակայքից գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանին«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նրա դեմ ներկայացվել էին մի քանի մեղադրանքներ, մասնավորապես,  Էուլջեքյանը մեղադրվել է ահաբեկչության, կազմակերպված հանցագործության մեջ մասնակցության, Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու մեջ:

Լիբանանահայը հինգ տարի կանցկացնի բանտում, իսկ մնացած տարիները՝ խստացված ռեժիմի ուղղիչ հաստատությունում:

Վիգեն Էուլջեքյանը, ինչպես նաև լիբանանահայ Մարալ Նաջարյանը գերեվարվել էին նոյեմբերի 9-ին եռակողմ համաձայնագրի կնքվելուց հետո: Վիգեն Էուլջեքյանը որպես տաքսու վարորդ Նաջարյանին տեղափոխում էր Բերձոր՝ այնտեղից իր իրերը վերցնելու:

2021 թվականի մարտին Մարալ Նաջարյանն ազատ էր արձակվել և տեղափոխվել Լիբանան:

Comment here