ԳլխավորԼուր

Լոռիում ցույց է. Սուրբ Հովհաննես եկած մարդիկ և մոտակա գյուղերի բնակիչները դժգոհ են

Երեկ ոստիկանությունը հայտարարել էր, որ արգելափակում է Ղալթաղչիի Սուրբ Հովհաննես մատուռ տանող ճանապարհները՝ մարդկանց կուտակումներից խուսափելու նպատակով։ Դրանից հետո համապատասխան որոշում է ընդունել պարետատունը։

Այսօր, armtimes.com-ի տեղեկացմամբ, վաղ առավոտից, հարյուրավոր քաղաքացիներ, ցանկանալով բարձրանալ մատուռ, հանդիպել են ոստիկանության հենակետերին, դժգոհել, փորձել անգամ ճանապարհ փակել: Մատուռ բարձրանալ ցանկացողները, որոնց մեջ կան նաեւ Երեւանից ու այլ բնակավայրերից ժամանած քաղաքացիներ, ասում են՝ տեղյակ չեն եղել պարետատան որոշմանը, հակառակ դեպքում՝ չէին կտրի անցնի այդքան ճանապարհ:

Բողոքի ալիք են բարձրաձրել նաեւ հարակից բնակավայրերի՝ Մեծ Պարնի, Հարթագյուղ ու Ծաղկաբեր համայնքների բնակիչները՝ նշելով, որ իրենց ապրուստի միակ միջոցը ուխտատեղիում իրականացվող առեւտուրն էր, ինչպես նաեւ մի շարք այլ ծառայություններ, որոնք փաստորեն, չեն կարող իրականացնել, ինչի արդյունքում իրենց սոցիալական խնդիրները կշատանան:

Պարետատան որոշմամբ՝ Սուրբ Հովհաննես մատուռ տանող ճանապարհը փակ կմնա մինչեւ հունիսի 2-ը՝ ժամը 23:59-ը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Comment here