ԳլխավորԼուր

Վրաստան-Ռուսաստան սահմանային գոտում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Լոռու մարզում

Երկրաշարժ, սեյսմոգրաֆ

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ցանցի կողմից ապրիլի 21-ին՝ տեղական ժամանակով ժամը 10:08-ին Վրաստան-Ռուսաստան սահմանային գոտում գրանցվել է 4.0 մագնիտուդով երկրաշարժ։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Էպիկենտրոնը գտնվում է Վրաստան-Ռուսաստան սահմանային գոտում` Թելավի քաղաքից 32 կմ դեպի հարավ-արևելք:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 41.83 աստիճան և արևելյան երկայնության 45.81 աստիճան: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ տարածքում՝ Շնող գյուղում՝ 3 բալ և Ալավերդի քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Comment here