ԳլխավորԼուր

Երկրաշարժը «ներխուժել է» ուղիղ եթեր. տեսանյութ

Ուժեղ երկրաշարժը հանկարծակի հայտնվել է վրաստանյան հեռուստալրագրողների օբյեկտիվում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ինչպես երեւում է Sputnik Վրաստանի տելեգրամյան ալիքում հրապարակված տեսանյութից՝ ցնցումները բառացիորեն «ներխուժել» են հեռուստատաղավար ուղիղ եթերի ժամանակ։

«Սա կարծես երկրաշարժ է։ Գովազդ, գովազդ…»,-անմիջապես արձագանքել է հաղորդավարը։

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 22:25 —ին Վրաստան-Հայաստան` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ է եղել:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ:

Այն զգացվել է նաև Թբիլիսիում։