ԳլխավորԼուր

Երկրաշարժ Երևան քաղաքից 16 կմ հարավ

Սեյսմոգրաֆ

Հուլիսի 18-ին, տեղական ժամանակով ժամը 19։40-ին ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.04⁰ և արևելյան երկայնության 44.51⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Երևան քաղաքից 16 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ 2.7 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում՝ 3-4 բալ և Արարատի մարզում՝ 2-4 բալ ուժգնությամբ։