Հունիսի 24-ից կգործի Երևան-Բաթումի-Երևան գնացքը, հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից։
Գնացքը կգործի մինչև այս տարվա հոկտեմբերի 1-ը։ Բաթումի գնացքը Երևանից մեկնելու է երկու օրը մեկ։ Ամառային սեզոնի ընթացքում Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով երթևեկությունը դադարեցվել է, Թբիլիսի հնարավոր կլինի հասնել Բաթումի գնացքով:
Նախորդ տարվա համեմատ ուղևորությունների արժեքը էական փոփոխությունների չի ենթարկվել։
2024 թվականի 5 ամիսների ընթացքում ՀԿԵ գնացքներով տեղափոխվել է 217 հազար ուղևոր, ինչը 12% -ով ավելի է 2023 թվականի համանման ցուցանիշից։
Գրաֆիկն ու տոմսերի գները կներկայացնենք ավելի ուշ։


