ԳլխավորԼուր

«Մոշի փառատոնը» կանցկացվի Լոռու մարզի Հագվի գյուղում

Մոշ

2025 թվականի օգոստոսի 16-ին Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հագվի գյուղը կհյուրընկալի առաջին «Մոշի փառատոնը»։

Նախաձեռնության նպատակն է վերակենդանացնել համայնքի մշակութային և հասարակական կյանքը, խթանել տեղական ձեռնարկատիրությունը և ներկայացնել Լոռին որպես զարգացող զբոսաշրջային ուղղություն։

Փառատոնի հիմնական նպատակներն են՝

  • Վերակենդանացնել Հագվի գյուղի մշակութային և հասարակական միջավայրը
  • Լոռու մարզը ներկայացնել որպես տուրիստական գրավիչ և զարգացող ուղղություն
  • Խթանել տեղական արտադրանքի ճանաչելիությունը և իրացումը
  • Նպաստել երիտասարդների ներգրավվածությանն ու արտագաղթի նվազեցմանը
  • Ստեղծել համագործակցության, համերաշխության և ստեղծարար ինքնաարտահայտման կայուն հարթակ

Նախաձեռնությունն արձագանք է մի շարք մարտահրավերների, այդ թվում՝

  • Մշակութային ենթակառուցվածքների բացակայությանը և համայնքային պասիվությանը
  • Տնտեսական ակտիվության ցածր մակարդակին և տեղական արտադրանքի իրացման դժվարություններին
  • Երիտասարդների արտագաղթին՝ պայմանավորված զարգացման հստակ հեռանկարների բացակայությամբ
  • Լոռու մարզի՝ որպես տուրիստական ուղղության, հանրապետական մակարդակում ցածր ճանաչելիությանը

«Մոշի փառատոնն» ունենալու է ոչ միայն մշակութային, այլև տնտեսական ազդեցություն՝ նպատակ ունենալով վերածվել համայնքային զարգացման մոդելի, որը հնարավոր է կիրառել նաև ՀՀ այլ մարզերում, վստահեցնում են կազմակերպիչները։