ԳլխավորԼուր

«Գինի և արհեստներ». Վայոց Ձորի Արենի համայնքում մեկնարկել է Արհեստների միջազգային երրորդ փառատոնը

«Գինի և արհեստներ». Վայոց Ձորի Արենի համայնքում մեկնարկել է Արհեստների միջազգային երրորդ փառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նախաձեռնությամբ Վայոց Ձորի մարզի Արենի համայնքում մեկնարկել է Արհեստների միջազգային երրորդ փառատոնը՝ «Գինի և արհեստներ» խորագրի ներքո, որով նաև տրվել է Եվրոպայում նշվող ամենաընդգրկուն և ամենամասնակցային միջոցառումներից մեկի՝ «Եվրոպական ժառանգության օրերի» մեկնարկը մեր երկրում:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Վայոց Ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանը, արհեստագործ վարպետներ Հայաստանից և արտերկրից:

Արհեստագործական ցուցանմուշներ Վայոց Ձորի Արենի համայնքում՝ «Գինի և արհեստներ» խորագրով Արհեստների միջազգային երրորդ փառատոնում

ԿԳՄՍ նախարարը խորհրդանշական է համարել, որ Արհեստների միջազգային երրորդ փառատոնն այս տարի համընկնում է «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումների մեկնարկի հետ:

««Եվրոպական ժառանգության օրերն» այս տարի անցկացվում են «Ճանապարհներ, ցանցեր և կապեր» խորագրի ներքո, ինչն այստեղ՝ Արենիում, առավել խորհդանշական է, քանի որ Վայոց Ձորը հայտնի է ճանապարհային կարևոր հանգույցներ ու կապեր լինելու իր պատմությամբ: Այստեղ մենք նաև հիանալի պատմամշակութային վայրեր ունենք, որտեղ անպայման խորհուրդ կտամ այցելել»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու կոչ արել փառատոնի այցելուներին այս օրերի ընթացքում անպայման ժամանակ հատկացնել նաև Վայոց Ձորի պատմամշակութային ժառանգությունը բացահայտելու համար:

ԿԳՄՍ նախարարը ողջունել է նաև փառատոնին մասնակցելու համար մեր երկիր ժամանած օտարերկրյա հյուրերին և հույս հայտնել՝ նրանք հայ վարպետների հետ նոր համագործակցություն կձևավորեն:

Ժաննա Անդրեսայանը Վայոց Ձորի Արենի համայնքում՝ «Գինի և արհեստներ» խորագրով Արհեստների միջազգային երրորդ փառատոնի ժամանակ

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ԵՄ դեսպանը շրջել են փառատոնի շրջանակում բացված տաղավարներով, ծանոթացել հայ և օտարերկրացի վարպետների ձեռքի աշխատանքներին: Այցելուները տեղում հնարավորություն են ունեցել ծանոթանալու հայկական գինու պատրաստման ավանդույթներին և համտեսելու անուշաբույր հայկական գինի:

Արհեստների միջազգային երրորդ փառատոնին մասնակցում են շուրջ 50 արհեստագործ վարպետներ Հայաստանից և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության 10 երկրից (Ալբանիա, Բուլղարիա, Վրաստան, Հունաստան, Մոլդովա, Ռումինիա, Ռուսաստան, Սերբիա, Ուկրաինա, Հյուսիսային Մակեդոնիա):

Փառատոնի ընթացքում Արենի համայնքում ներկայացվել են հայ և այլ ժողովուրդների ազգային արհեստները՝ գորգագործություն, ասեղնագործություն, ժանեկագործություն, տիկնիկագործություն, փայտագործություն, խեցեգործություն, դարբնություն, զարդագործություն, ծղոտագործություն և այլն: Երկու օր շարունակ կանցկացվեն բազմաբնույթ մշակութային միջոցառումներ՝ ազգային երգ ու պար, լարախաղացություն, ավանդական խոհանոցի բազմազան ուտեստների համտես, վարպետաց դասեր և հատուկ ծրագրեր երեխաների համար:

«Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումների ընթացքում ավելի քան 100 մշակութային կազմակերպություններ իրենց հարկի տակ կհյուրընկալեն այցելուներին, կկազմակերպվեն օրվա խորհրդին համահունչ բազմաթիվ մշակու­թային միջոցառումներ, դասական և հայկական ժողովրդական համերգներ, տեսաֆիլմերի ցուցադրություններ, քայլարշավներ, գրական-երաժշտական ցերեկույթներ, կրթական, ինտերակտիվ ծրագրեր, հանդիպում-քննարկումներ, դասախոսություններ, մրցույթներ, վարպետաց դասեր և այլն:

Արհեստագործական ցուցանմուշներ Վայոց Ձորի Արենի համայնքում՝ «Գինի և արհեստներ» խորագրով Արհեստների միջազգային երրորդ փառատոնումԱրհեստագործական ցուցանմուշներ Վայոց Ձորի Արենի համայնքում՝ «Գինի և արհեստներ» խորագրով Արհեստների միջազգային երրորդ փառատոնումԶուռնա-դհոլ՝ Վայոց Ձորի Արենի համայնքում՝ «Գինի և արհեստներ» խորագրով Արհեստների միջազգային երրորդ փառատոնի ժամանակԼարախաղաց՝ Վայոց Ձորի Արենի համայնքում՝ «Գինի և արհեստներ» խորագրով Արհեստների միջազգային երրորդ փառատոնի ժամանակԼարախաղաց՝ Վայոց Ձորի Արենի համայնքում՝ «Գինի և արհեստներ» խորագրով Արհեստների միջազգային երրորդ փառատոնի ժամանակԱրհեստագործական ցուցանմուշներ Վայոց Ձորի Արենի համայնքում՝ «Գինի և արհեստներ» խորագրով Արհեստների միջազգային երրորդ փառատոնումԱղջիկները խաղող են ճզմում Վայոց Ձորի Արենի համայնքում՝ «Գինի և արհեստներ» խորագրով Արհեստների միջազգային երրորդ փառատոնի ժամանակՎասիլիս Մարագոսը Վայոց Ձորի Արենի համայնքում՝ «Գինի և արհեստներ» խորագրով Արհեստների միջազգային երրորդ փառատոնի ժամանակ