ԳլխավորԼուր

Հաղպատ գյուղում անցկացվել է Սայաթ-Նովային նվիրված երաժշտական փառատոն

Հաղպատ գյուղում անցկացվել է Սայաթ-Նովային նվիրված երաժշտական փառատոն

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հունիսի 17-18-ին, Լոռու մարզի Հաղպատ գյուղում անցկացվել է Սայաթ-Նովային նվիրված երաժշտական փառատոն։

Միջոցառման բացման արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, բազմաթիվ հյուրեր, զբոսաշրջիկներ:

Միջոցառման ընթացքում տեղի են ունեցել 2 համերգ. ելույթ են ունեցել ժողովրդական և ռոք խմբեր: Կատարումներով հանդես են եկել «Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլը», «Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի ֆոլկ-մոդեռն», Ալավերդու պարային, Շնողի մանկական արվեստի դպրոցի ժողնվագարանների, Մարո Մուրադյանի անվան «Ակունք» ազգագարկան, Վանաձորի «Հորովել» երգի-պարի պետական, Ալավերդու «Լազուր» ժողգործիքների համույթները, «Կաթիլ» բենդը, «Կարին» ավանդական երգի-պարի խումբը:

Համերգաշարից բացի ցերեկային ժամերին երաժշտական խմբերի ներկայացուցիչները, ոլորտի առաջատար մասնագետներն անցկացրել են պարի վարպետության դասեր և դասախոսություններ՝ «Հայ աշուղական դպրոցը և Սայաթ Նովա» թեմայով։

Զուգահեռաբար կազմակերպվել էր ցուցահանդես֊տոնավաճառ, որի շրջանակում ներկայացված էին մարզի տնտեսավարողները, Հաղպատի և Նեղոցի «ԱրՄաթ» ինժեներական դասարանը, «Տերյան մշակույթի կենտրոնը», պատրաստված էր նաև ժամանցային տաղավար երեխաների համար։

Հաղպատ գյուղում անցկացվել է Սայաթ-Նովային նվիրված երաժշտական փառատոն

Հաղպատ գյուղում անցկացվել է Սայաթ-Նովային նվիրված երաժշտական փառատոն