ԳլխավորՄի կտոր գիրք

Աշխարհըս մե փանջարա է,-թաղերումեն բեզարիլ իմ… Սայաթ-Նովա

Ներկայացնում ենք ուշ միջնադարի հայ բանաստեղծ-աշուղ, ժողովրդական-աշուղական նոր դպրոցի՝ արևելյան ձևի հիմնադիր Սայաթ-Նովայի (Հարություն (Արութին) Սայադյան, 14.06.1722-22.11.1795) ստեղծագործություններից։

***

Աշխարհըս մե փանջարա է,-թաղերումեն բեզարիլ իմ.
Մըտիկ տըվողըն կու խուցվի,-դաղերումեն բեզարիլ իմ.
Էրեգ լավ էր կանց վուր էսօր,- վաղերումեն բեզարիլ իմ.
Մարթ համաշա մեկ չի՛ ըլի,- խաղերումեն բեզարիլ իմ:

Դովլաթն էյթիբար չունե, յիփոր կերթա ուրուշ-քարով.
Լավ մարթն էն է’ գլուխըն պահե աշխարումըս էյթիբարով.
Աշխարըս մեզ մընալու չէ’ իմաստնասիրաց խաբարով.-
Գուզիմ թըռչի բըլբուլի պես,- բաղերումեն բեզարիլ իմ:

Ո՞վ կոսե թե յիս կու ապրիմ առուտեմեն ինչրու մուտըն’
Աստըձու ձիռումըն հիշտ է մարթու աշխարք ելումուտըն.
Ղուրթս էնդուր ճանփա չէ գնում’ շատացիլ է խալխի սուտըն.
Քըսանըն’ մե ղուլ չին պահում,- աղերումեն բեզարիլ իմ:

Աշխարըս միզ մընալու չէ, քանի նըստինք զող ու սափին.
Հում կաթնակիր-Աթա՛մի զաթ, նա՛լաթ ըլի էտ քու բափին.
Համփիրութինըս հատիլ է, չիմ դիմանում խալխի գափին.
Դոստիրըս դուշման ին դառի- յաղերումեն բեզարիլ իմ:

Սայաթ-Նովեն ասաց’ դարդըս կանց մե ճարըն շատացիլ է.
Չունիմ վաղվան քաղցըր փառքս, հիմի դառըն շատացիլ է.
Բըլբուլի պես էնդուր գու լամ’ վարթիս խարըն շատացիլ է.
Չի՛ն թողնում վախտին բացվելու,-քաղերումեն բեզարիլ իմ:

***

Աշխարհումըս ա՛խ չիմ քաշի, քանի վուր ջա՛ն իս ինձ ամա.
Անմահական ջըրով լիքըն օսկէ փընջան իս ինձ ամա.
Նըստիմ` վըրէս շըվաք անիս` զարբաբ վըրան իս ինձ ամա.
Սուչս իմա՛ցի, է՛նէնց սպանէ` սուլթան ու խան իս ինձ ամա։

Մէջքըդ` սալբու-չինարի պէս, ռանգըդ փըռանգի ատլաս է,
Լիզուդ` շաքար, պըռօշըդ` ղանդ, ակռէքըդ մարգրիտ, ալմաս է.
Օսկու մէջըն մինա արած, աչքիրըդ ակնակապ թաս է.
Պատուական անգին ջավահիր, լալ-բադէշխան իս ինձ ամա։

Յիս էս դարդին վո՞ւնց դիմանամ, մակա՞մ սիրտըս ունիմ քարած.
Արտա՛սունքս արուն շինեցիր, խիլքըն գըլխէս ունիմ տարած,
Նուր բաղ իս` նուր բաղչի մէջըն` բոլորքըդ վարթով չափարած.
Վըրէդ շուռ գամ բըլբուլի պէս` սիրով սէյրան իս ինձ ամա։

Քու էշխըն ինձի մաստ արաւ. յիս զարթուն իմ, սիրտս է քընած.
Աշխարհս աշխարհով կըշտացաւ, իմ սիրտըս քիզնից սով մընաց.
Յա՜ր, քիզ ինչո՞վ թարիփ անիմ` աշխարհումըս բա՛ն չըմընաց.
Կրա՛կէ, ծովէմէն դուս էկած ռաշ ու ջէյրան իս ինձ ամա։

Ի՞նչ կու’լի` մէկ հիդըս խօսիս, թէվուր Սայաթ-Նովու եար իս.
Շուղքըդ աշխարհըս բռընիլ է` արեգագի դէմըն փար իս.
Հուտով հիլ, միխակ, դարիչին, վարթ, մանիշակ, սուսանբար իս,
Կարմըրագուն` դաշտի ծաղիկ, հովտաց շուշան իս ինձ ամա։

***

Թամամ աշխար պըտուտ Էկա, չը թողի Հաբաշ, նազա՛նի.
Չը տեսա քու դիդարի պես՛ դուն դիփունեն բաշ, նազա՛նի.
Թե՛ խամ հաքնիս, թե՛ զար հաքնիս, կու շինիս ղումաշ, նազա՛նի,
էնդու համա քու տեսնողը ասում է՝ վա՜շ-վա՜շ, նազա՛նի։

Դուն պատվական ջավահիր իս, է՚լնեկ քու առնողին ըյի.
Օվ կու գըթնե՝ ա՛խ չի քաշի, վա՛յ քու կորցընողին ըլի.
Ափսո՚ս վուր շուտով մեռիլ է, լուսը քու ծընողին ըլի.
Ապրիլ էր, մեկ էլ էր բերի քիզի պես նաղաշ, նազա՛նի։

Դուն է՛ն գըլխեն ջուհարդար իս, վըրեդ զարնըշան է քաշ՚ած.
Դաստամազիդ թիլի մեչը մե շադա մարջան է քաշած.
Աճկիրըդ օսկե փիալա՝ չարխեմեն փընջան է քաշած.
Թերթերուկըդ նիտ ու նաշտար, սուր ղալամ թըրաշ, նազա՛նի։

էրե՚սըդ՛ փարսեվար ասիմ, նըման է շամս ու ղամարին.
Բարակ մեճկիդ թիրման շալը նըման է օսկե քամարին.
Ղալամը ձեռին չէ կանգնում, մաթ շինեցիր նաղըշքարին.
Յիփ նըստում իս՛ թութի ղուշ իս, յիփ կանգնում իս՝ ռաշ, նազա՛նի։

Յիս է՛ն Սայաթ Նովասին չիմ, վուր ավզի վըրա հիմնանամ.
Աջաբ միզիդ ի՞նչ իս կամում՝ սըրտեդ մե խաբար իմանամ.
Դուն կըրակ, հաքածըդ կըրակ, վո՞ւր մե կըրակին դիմանամ.
Հընդու ղալամաքարու վըրեն ծածկիլ իս մարմաշ, նազա՛նի։

***

Մոդըդ նըստողը կու հարփի՝ դուն բանգ ու բոզա իս, ա՛զիզ։
Դիվանա Փահլուլ կու շինիս, տեսնողին՝ ազա իս, ա՛զիզ.
Ինչ տիղ կու լիս շնուք կու տաս՝ մեջլիսի մազա իս, ա՜զիզ.
Մազեն մե սահաթ լավ կու լի, դուն համան թազա իս, ա՛զիզ։

Մե խոսկըդ կանց շաքար քաղցըր, մե խոսկըդ վառ՝ քուրա-քուրա.
Մե նըմանըդ ռաշի նըման, մե նմանըդ, ջուրա-ջուրա.
Մարքարիտով լիքը կալ իս, սադափնիրըդ թուրա-թուրա.
էրծաթե կոխպեքով կոխպած, դուն օսկե ռազա իս, ա՛զիզ։

էրեսըդ առուտվան արիվ՝ քանի կէհա կու զարգա՛նա.
Թաքավոտի քարխանի զար՝ ծառը ծառեն չի՛ թարգանա.
Թե սուչ ունենամ սըպանե, թե չէ նա հախ մի՛ բարգանա.
Մե ձեռըդ ջուր, մե ձեռըդ արուն՝ ջալլաթի ջազա իս, ա՛զիզ։

Տեսնողը նաղշըդ կու տընդղե էն թավուզի բըմբուլի պես,
Ձընի տակ են նուր դուս էկած, արիվ դիբած սընբուլի պես.
Թուղ վրետ թալով պտուտ գամ, վարթի կարոտ բըլբողի պես,
Դուն ինծ շուտով մի՛ թըռցընի շավարդան-բազա իս, ա՛զիզ։

էշխեմեդ հիվանդացիլ իմ, վո՚ւնց զարար, վո՚ւնց շահ ին ասում.
Հեքիմնիրըս ափսուսում ին՝ ծընգան տալով վա՛յ ին ասում.
Կանչողըս դարդակ է գընում «ա՛խ, Սայաթ Նովա» ին ասում.
Թաք դուն դիս գաս վիր կու կենամ, թե սազիս՝ սազա իս, ա՚զիզ:

***

Ինձ ու իմ սիրեկան յարին մի տարի բերած գիդենաք.
Ախ քաշելեն սըրտիս մեչը արունը մերած գիդենաք.
Գիշիր-ցերեկ յարի խաթրու ջիգարըս էրած գիդենաք.
Աճկըս թաց, բերանըս ցամաք, լիզուս յիդ քերած գիդենաք։

Սիրտըս փուրումըս թուլացավ անգալներու զախ անելեն,
Ուշկ ու միտկըս խառնըվեցավ խուռը-խուռը խաղ հանելեն,
Աճկեմես ջուհարը գընաց՝ յարեն կարոտ՝ ա՛խ անելեն.
է՛լ ապրելու ումիկ չունիմ, իմ օրըս կերած գիդենաք։

էրած խորված ման իմ գալի, մե տիղ չը կա մար ու՛նենամ.
Լիզվով չիմ կանացի ասի, թեգուզ խոսկըս փար ու՛նենամ.
Ափսուսալու հազար ափսուս, յիս է՜ս ղադա դար ու՛նենամ,
էշխեն ուշկ ու միտկըս կապած, ինձ ջըրի տարած գիդենաք։

Սիրտըս փուրամըս սըքուր է, ալ աճկիրըս լաց է անում.
Ծովը նընգած ամբի նըման դոշս ու յախես թաց է անում.
Քանի վուր մըհլամ իմ դընում, դուգունս է՛լ խիստ բաց է անում.
Հալվեցա, արնաքամ էլա՝ յարես յիդ արած գիդենաք։

Օվ տեսնում է, է՛ս է ասում՝ «վա՜յ քու դարին, Սա՚յաթ Նովա,
Համաշա քիզ պիտինք տեսնի աճկըդ արին, Սա՚յաթ Նովա,
Ինչո՛վ չէլավ, չըռաստ էկար մե լավ յարին, Սա՚յաթ Նովա».
Ումբըրս էրազի պես գընաց՝ ծառըս չը խերած գիդենաք։