ԳլխավորԼուր

«Մաթեմատիկա» առարկայի քննության թեստերն ու պատասխանները (2023 թ.)

Մաթեմատիկայի քննության ժամանակ

Այսօր՝ հունիսի 16-ին, 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության երկրորդ  փուլի միասնական քննությունների երրորդ օրն էր. դիմորդները քննություն են հանձնել «Մաթեմատիկա» առարկայից։

ԳԹԿ-ն ներկայացրել է թեստերն ու ճիշտ պատասխանները։

«Մաթեմատիկա»

Թեստ1թեստ2թեստ3թեստ4 

Պատասխան

Քննությանը մասնակցելու համար հայտագրվել էր 5018 դիմորդ (3108-ը մարզերում, 1910-ը՝ մայրաքաղաքում):

Արդյունքները կհրապարակվեն հինգ օր անց, իսկ քննությունից հետո 6-րդ օրը նախատեսված է բողոքարկման համար։

Միասնական քննությունների երկրորդ փուլի հաջորդ քննությունը հունիսի 20-ին է՝ «Հայոց լեզու և հայ գրականություն»։

Հիշեցնենք, որ 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության երկրորդ փուլի միասնական քննությունները կկայանան հունիսի 9-ից հունիսի 27-ը։ Հայտագրվել է 13 հազար 456  դիմորդ։