ԳլխավորԼուր

«Քիմիա», «Ռուսաց լեզու». քննությունների նախնական արդյունքները (2023 թ.)

Հունիսի 9-ին մեկնարկել են 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության երկրորդ փուլի միասնական քննությունները. դիմորդները քննություն են հանձնել «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաներից։

ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը ներկայացրել է նախնական արդյունքները։

«Ռուսաց լեզու»

Հայտագրվել է 313, մասնակցել է 279 դիմորդ (2022-ին՝ 246, 2023-ի առաջին փուլում՝ 129)

Միջին միավորն է 10,34 (2022-ին՝ 12,76, 2023-ի առաջին փուլում՝ 9,72)

7.5-ից ցածր միավոր ստացածներ 59 մարդ կամ 21,2 տոկոս (2022-ին՝ 19  կամ 7,7 տոկոս, 2023-ի առաջին փուլում՝ 38 կամ 29,5տոկոս)

18-20 միավոր են ստացել 3 մարդ կամ 1,1  տոկոս (2022-ին՝ 27  կամ 11 տոկոս, 2023-ի առաջին փուլում՝ 2 կամ 1,6 տոկոս), այդ թվում՝ 18-18.75՝ 3, 19-19.75՝ 0, 20՝ 0 դիմորդ։

«Քիմիա»

Հայտագրվել է 1210, մասնակցել է 1124 դիմորդ (2022-ին՝ 1204, 2023-ի առաջին փուլում՝ 718)

Միջին միավորն է 11,48 (2022-ին՝ 12,87, 2023-ի առաջին փուլում՝ 10,06)

7.5-ից ցածր միավոր ստացածներ 300 մարդ կամ 26,7 տոկոս (2022-ին՝ 268  կամ 22,3 տոկոս, 2023-ի առաջին փուլում՝ 266 կամ 37 տոկոս)

18-20 միավոր են ստացել 160 մարդ կամ 14,2 տոկոս (2022-ին՝ 339  կամ 28,2 տոկոս, 2023-ի առաջին փուլում՝ 53 կամ 7,4 տոկոս), այդ թվում՝ 18-18.75՝ 77, 19-19.75՝ 76, 20՝ 7 դիմորդ։

Հունիսի 9-ի գահատականները հրապարակվել են հունիսի 14-ին, բողոքարկման օրը 15-ն էր: Դիմումները քննարկվելու են բողոքարկման հանձնաժողովի նիստում, այս փուլի ավարտից հետո:

Հիշեցնենք, որ 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության երկրորդ  փուլի միասնական քննությունները անցկացվում են հունիսի 9-ից 27-ը։