ԳլխավորԼուր

Վաղը դիմորդները «Մաթեմատիկա» կհանձնեն

Վաղը՝ փետրվարի 3-ին, ձմեռային միասնական քննությունների 5-րդ օրն է: «Մաթեմատիկա» առարկայից միասնական քննություն է հանձնելու 4198 դիմորդ, նրանցից 1564-ը՝ Երևանում, 2634-ը՝ մարզերում, տեղեկացնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։

Քննական կենտրոններից գործելու են 38-ը, որից մայրաքաղաքում՝ 12-ը:

Երևանի քննական կենտրոնները թ.թ. 11, 135, 155, 168, 200, 57, 6, 88 հիմնական և թ.թ. 118, 170, 189, 190 ավագ դպրոցներում են:

Քննությունը տևում է 3 ժամ, սկսվում է 11.30-ին, քննական կենտրոն հարկ է ներկայանալ 10.30-ին:

Ձմեռային միասնական քննությունների վերջին օրը փետրվարի 4-ն է. այդ օրը դիմորդները կհանձնեն քննություններ «Կենսաբանություն» ու «Ռուսերեն» առարկաներից։