ԳլխավորԼուր

Փաստաբանի որակավորման քննությունները չի հաղթահարել 9 մարդ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում հունիսի 8-ին ավարտվել է 2022թ. գարնան որակավորման քննությունները:

Քննություններին մասնակցել է 87 հավակնորդ:

ՀՀ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովը 08.06.2022թ. կայացած նիստում, ամփոփելով 2022թ. գարնան որակավորման քննության արդյունքները, որոշել է՝ քննությունը հանձնած համարել և հավաստագրեր շնորհել թվով 78 հավակնորդի:

Միաժամանակ, որակավորման քննություններին մասնակցել, սակայն պահանջվող նվազագույն միավորային շեմը չի հաղթահարել  9 հավակնորդ: