ԳլխավորԼուր

Վաղը «Քիմիա» ու «Ռուսերեն» առարկաների քննությունն է

Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցի քննական կենտրոնում մեկնարկում է «Քիմիա»-ի միասնական քննությունը (10 հունիսի, 2025)

Հունիսի 12-ին մեկնարկել են բուհերի 2026-2027 թթ. ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի քննությունները։

Հունիսի 26-ին դիմորդները քննություն կհանձնեն «Քիմիա» ու «Ռուսաց լեզու» առարկաներից։

Հայտագրվել է «Քիմիա»-ի համար 1299 (2025-ին՝ 1174), «Ռուսերեն»-ի համար՝ 365 (2025-ին՝ 310) դիմորդ, հայտնում են Գնահատման և թեստավորման կենտրոնից (ԳԹԿ)։

Քննության գնահատականները հայտնի կդառնան 5-րդ օրը: Բողոքարկումը քննության 6-րդ օրն է լինելու՝ մինչև ժ. 18.00-ն։

Բուհերի ընդունելության միասնական և ներբուհական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլում հայտագրվել է 16 426 դիմորդ՝ հանձնելու համար 21 130 քննություն։

Այս փուլի վերջին քննական օրը հունիսի 30-ն է։

Երկրորդ փուլով ընդունելության միասնական, կենտրոնացված քննությունների ավարտից հետո տեղի կունենա հիմնական փուլի մրցույթի ամփոփումը` բացառապես մեկ մասնագիտության (անվճար և վճարովի) համար:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews