ԳլխավորԼուր

Միասնական քննություններ-2025. ինչպես, երբ և որտեղ կարելի է բողոքարկել արդյունքները

Քննական կենտրոն

Հունվարի 25-ին մեկնարկել են 2025/2026 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի (ձմեռային) միասնական քննությունները։

Գնահատման և թեստավորման կենտրոնից հայտնում են, որ քննության գնահատականները հայտնի դառնան 5-րդ օրը, իսկ մինչ այդ, քննական օրվա երկրորդ կեսին, Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակում է թեստերն ու ճիշտ պատասխանները:

Բողոքարկումը քննության 6-րդ օրն է լինելու: Մինչև ժ. 18.00-ն քննության արդյունքը վիճարկող դիմումները կարելի է գրել այն քննական կենտրոնում, որտեղ հանձնել եք տվյալ առարկան կամ բողոքարկումը ներկայացնել առցանց:

Միասնական քննությունների ավարտից (փետրվարի 9) ձևավորվելու է բողոքարկման հանձնաժողովը, որն էլ կքննի ստացված դիմումները։

Հնարավոր ելքերն են՝ գնահատականը թողնել նույնը, վերանայել դեպի բարձրացում կամ նվազեցում։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews