«Սիրելի դիմորդնե՛ր, ՀԱՊՀ Ընդունելության կենտրոնը տեղեկացնում է, որ 2022 թվականի ընդունելության ժամանակ այսուհետ դուք հնարավորություն ունեք Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի որոշ կրթական ծրագրերի համար, բացի մաթեմատիկա և ֆիզիկա առարկաների քննությունից, նաև հանձնել մաթեմատիկա և հայոց լեզու և հայ գրականություն, մաթեմատիկա և անգլերեն միասնական քննություններ։
Մաթեմատիկայի և հայոց լեզվի և հայ գրականության միասնական քննություններ հանձնելու դեպքում կարող եք դիմել հետևյալ կրթական ծրագրերով՝ Տնտեսագիտություն, Լոգիստիկա և Կառավարում (ըստ ոլորտի)։
Մաթեմատիկայի և անգլերենի միասնական քննություններ հանձնելու դեպքում կարող եք դիմել հետևյալ կրթական ծրագրերով՝ Տնտեսագիտություն, Լոգիստիկա, Կառավարում (ըստ ոլորտի), Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա, Ծրագրային ճարտարագիտություն, Համակարգչային ճարտարագիտություն, Տեղեկատվական համակարգեր, Արհեստական բանականությամբ համակարգեր, Տեղեկատվական տեխնոլոգիաներ և Տեղեկատվական անվտանգություն։
Այլ կրթական ծրագրերին և քննություններին ծանոթանալու համար այցելեք հետևյալ հղմամբ։
Եվ այժմ ժամանակն է ստուգել Ձեր գիտելիքները։ Իսկ առարկաների հարցաշարերի համար այցելեք մեր էջ։
Այցելեք հետևյալ հղումներով ստուգելու Ձեր գիտելիքները․
հայոց լեզվի և հայ գրականությունից՝ https://bit.ly/34TPGoz
անգլերենից՝ https://bit.ly/3GHq1fN
մաթեմատիկայից՝ https://bit.ly/3Jf22Xf
ֆիզիկայից՝ https://bit.ly/3Gl5kpV
Տելեգրամյան ալիք՝ https://t.me/polytechadmission
Ընդունելության կենտրոնի հետ կարող եք կապ հաստատել 8112, 010 52 03 45, 011 71 00 41 հեռախոսահամարներով»,-նշված է Պոլիտեխնիկի ֆեյսբուքյան էջում։