ԳլխավորԼուր

Մեկնարկում է բուհերի ընդունելության 2024 թվականի միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը

Դիմորդ, քննություն

Վաղը՝ հունիսի 11-ին մեկնարկում է բուհերի ընդունելության 2024 թվականի միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը, հայտնում է Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։

Քննական առաջին օրը հանրապետությունում 1176 դիմորդ «Քիմիա» է հանձնելու, 259-ը՝ «Ռուսաց լեզու» (2023-ին այդ թվերը եղել են 1210 և 313 համապատասխանաբար):

Մարզերում «Քիմիա» է հանձնելու 677, Երևանում՝ 499 հոգի: «Ռուսաց լեզու» հանձնողները մարզերում 199-ն են, Երևանում՝ 60-ը:

Գործելու է 15 քննական կենտրոն, որից 11-ը՝ մարզերում և 4-ը՝ Երևանում:

Երևանի քննական կենտրոններն են՝ թիվ 11 հիմնական/ՀԱԹ/, թիվ 189 ավագ/Դավիթաշեն/, թիվ 14 հիմնական/Կենտրոն/ և թիվ 190 ավագ/ՀԱԹ/ դպրոցներ:

Դավիթաշենում գտնվող թիվ 189 ավագ դպրոցի քննական կենտրոնում 60 հոգի «Ռուսաց լեզու» է հանձնելու, 100-ը՝ «Քիմիա»: ՄՆացած քննական կենտրոններում միայն «Քիմիա» են հանձնելու՝ թիվ 11-ում՝ 140 հոգի, թիվ 14-ում՝ 120 և թիվ 190-ում՝ 139 հոգի:

Հավելենք, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կայցելի Երևանի Գալուստ Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոց (հասցե՝ Առնո Բաբաջանյան 133/3)՝ հետևելու «Քիմիա» առարկայի միասնական քննության ընթացքին: