ԳլխավորԼուր

«Հայոց լեզու և հայ գրականություն». նախնական արդյունքները

ԳԹԿ

Հունիսի 14-ին բուհական միասնական քննությունների երրորդ օրն էր։ Հանրապետության 35 քննական կենտրոններում դիմորդները քննություն են հանձնել «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից։

ԳԹԿ-ն ներկայացրել է նախնական արդյունքները։

Հայտագրվել է 5230 դիմորդ, մասնակցել է 5142-ը (2021-ին՝ 4005)

Միջին միավորն է 11.95 (2021-ին՝ 12.26)

7.5-ից ցածր միավոր ստացածներ 805 մարդ կամ 15.6 տոկոս (2021-ին՝ 519 կամ 13.0 տոկոս)

18-20 միավոր են ստացել 504 մարդ կամ 9.8 տոկոս (2021-ին՝ 386 կամ 9.6 տոկոս), այդ թվում՝ 18-18.75՝ 283, 19-19.75՝ 208, 20՝ 13 դիմորդ։