ԳլխավորԼուր

2-րդ փուլ. «Ռուսաց լեզու», «Քիմիա». թեստեր ու պատասխաններ

Հուլիսի 9-ը միասնական քննությունների 2-րդ փուլի վերջին օրն է: «Ռուսաց լեզու» առարկայից քննություն հանձնելու համար հայտագրվել է 17, «Քիմիա» առարկայից՝ 59 դիմորդ, հայտնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։

Գնահատման և թեստավորման կենտրոնը ներկայացրել է թեստերն ու պատասխանները։

«Ռուսաց լեզու»

Թեստ5 Թեստ6 Թեստ7 Թեստ8

Պատասխաններ

«Քիմիա»

Թեստ5 Թեստ6 Թեստ7 Թեստ8

Պատասխաններ

Հիշեցնենք, որ գնահատականները հրապարակվում են քննության հաջորդ օրը, բողոքարկել կարելի է անմիջապես՝ գնահատականն իմանալուց հետո 24 ժամվա ընթացքում: Մրցույթի արդյունքները՝ միասնական քննությունների երկու՝ հիմնական և լրացուցիչ փուլերի արդյունքներով, հրապարակվելու են հուլիսի 18-ին, որից հետո տեղի կունենա մրցույթի լրացուցիչ փուլը՝ թափուր մնացած տեղերի համար:

Այս մրցույթին մասնակցել կարող են դրական գնահատականներ ստացած և հիմնական մրցույթից դուրս մնացածները: Լրացուցիչ մրցույթում դիմորդը կարող է նշել 6 մասնագիտություն, մրցույթը ըստ հայտերի հերթականության է: