Դեկտեմբերի 15-ին մեկնարկել է 2025-2026 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական և 2026 թվականի բուհերի ընդունելության համար սահմանված միասնական քննությունների (I փուլ, հունվար, փետրվար) հայտագրման գործընթացը:
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը պատասխանել է հաճախ տրվող հարցերին։
Միասնական քննությունների առաջին փուլին մասնակցելու համար ԳԹԿ 900018003401 հաշվեհամարին հարկ է փոխացել 4,500-ական դրամ՝ ամեն քննության համար:
Եթե որոշել եք 2 քննություն հանձնել, կարող եք վճարել մեկ կտրոնով՝ միանգամից 9000 դրամ:
Հայտագրման վերջնաժամկետը դեկտեմբերի 25-ն է:
Դիմում-հայտում կարելի է փոփոխություններ անել մինչև հայտագրման ավարտը:
Քննությունները տեղի են ունենալու հունվարի 15-ից փետրվարի 15-ը՝ շաբաթ-կիրակի օրերին:
Հայտագրման ավարտից հետո միայն, երբ հայտնի կլինի, թե որ առարկայից քանի դիմորդ է քննություն հանձնելու, կարվի բաշխումը և կհաստատվեն քննությունների օրերը՝ ըստ առարկաների:
Միասնական քննական կենտրոնների ցանկը հաստատվելու է մինչև հունվարի 6-ը:
Ձմեռային միասնական քննությունները սկսվում են ժամը 11։30-ին:
Քննական կենտրոն հարկ է ներկայանալ առնվազն 1 ժամ շուտ:
Օտար լեզուների քննությունների տևողությունը 2,5 ժամ է, մնացած բոլոր առարկաների քննություններինը՝ 3 ժամ:
Հիշեցնենք՝ բուհերի ընդունելության առաջին փուլի քննությունների դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 25-ի ժամը 18:00-ն է։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



