ԳլխավորԼուր

Նոր գրքեր ու կայք՝ Արցախի մշակույթի մասին

Հուլիսի 6-ին Ստեփանակերտի Պոլ Էլյուարի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոնում միանգամից երեք շնորհանդես էր՝ Համլետ Պետրոսյանի և Նժդեհ Երանյանի «Արցախի կոթողային մշակույթը», Համլետ Պետրոսյանի և Հայկուհի Մուրադյանի «Արցախի մշակութային ժառանգությունը հարձակումների թիրախում» գրքերի և «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» կայքի։

ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանն իր երախտագիտությունը հայտնեց հեղինակներին՝ նշելով, որ գրքերն ու կայքը կարևոր զենք են լինելու մեր մշակութային ժառանգության պահպանման համար տարվող պայքարում. «Արցախի մշակութային ժառանգությունը  հայտնվել է ոչնչացման   վտանգի մեջ:  Մեր վանքերը, հնամենի խաչքարերը, մեր հուշարձաններն Արցախի դարավոր գոյության պատմական վկաներն են: Ժողովրդին զրկել իր  մշակույթից, կնշանակի զրկել ապագա ունենալու հնարավորությունից: Մենք պետք է պայքարենք ցանկացած միջոցով»։

Հեղինակները հակիրճ  ներկայացրեցին գրքերն ու կայքը՝  առանձին բաժիններով, առավելություններով ու հնարավորություններով:

«Արցախի մշակութային ժառանգությունը հարձակումների թիրախում» գրքույկը ստեղծվել է ԱՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ: Աշխատանքների իրականացմանն աջակցել է նաև ՀԲԸՄ-ն: