ԳլխավորԼուր

ԳԹԿ-ն հրապարակել է «Ռուսաց լեզու» եւ «Քիմիա» առարկաների միասնական քննությունների նախնական արդյունքները

ԳԹԿ-ն հրապարակել է հունիսի 25-ին կայացած՝ «Ռուսաց լեզու» եւ «Քիմիա» առարկաների միասնական քննությունների նախնական արդյունքները։

«Ռուսաց լեզու»

Քննության մասնակիցների թիվը՝ 246։

Միջին միավորը 12.76 է։

Դրական միավորի շեմը չեն հաղթահարել 19-ը (մասնակիցների 7.7 տոկոսը

18-20 միավոր է ստացել 27 մարդ կամ մասնակիցների 11 տոկոսը, նրանցից 20 միավոր ոչ ոք չի ստացել։

2020-ին «Ռուսաց լեզու» առարկայի միասնական քննություն էր հանձնել 169 մարդ, միջին միավորը 12.2 էր, 18-20 միավոր ստացել էր 17-ը (10.1 տոկոս)։

«Քիմիա»

Քննության մասնակիցների թիվը` 1042։

Միջին միավորը 13.36 է։

Դրական միավորի շեմը չեն հաղթահարել 172-ը (մասնակիցների 16.5 տոկոսը

18-20 միավոր է ստացել 272 մարդ կամ մասնակիցների 26.1 տոկոսը, նրանցից 20 միավոր ստացել է 32 մարդ։

2020-ին «Քիմիա» առարկայի միասնական քննություն էր հանձնել 341 մարդ, միջին միավորը 16.24 էր, 18-20 միավոր ստացել էր 202-ը (59.2 տոկոս)։

Comment here