ԳլխավորԼուր

ԳԹԿ-ն հրավիրում է դիմորդների ու նրանց ծնողների ուշադրությունը

Գնահատման և թեստավորման կենտրոնի 900018003401 հաշվեհամարին գումար հարկ է փոխանցել միասնակա՛ն քննությունների համար, տեղեկացնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը:

«Եթե Դուք/Ձեր երեխան/ ներբուհական կամ նաև ներբուհական քննություներ է հանձնելու, զանգահարեք այդ բուհ, իմացեք հաշվեհամարը և բանկում վճարեք ա՛յդ համարին: Վճարեք դիմորդի՛ անունով, որովհետև, եթե սխալմունք լինի, այդ գումարը վերադարձնելիս դժվարություններ կլինեն:

Միասնական քննությունները հանրակրթական առարկաներից են, այսինքն, այն, որոնք երեխան ուսումնասիրում է դպրոցում: Ներբուհական քննություններ հանձնում են արվեստի, մարզական մասնագիտություններով դիմողները՝ Կոնսերվատորիայի, Թատերականի, ֆիզկուլտինստիտուտի, Գեղարվեստի ակադեմիայի, Մանկավարժականի կուլտուրայի ֆակուլտետի որոշ մասնագիտությունների դիմորդները»,-նշված է ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք,որ ապրիլի 15-ից մեկնարկել է 2022-2023 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական և 2023 թվականի բուհերի ընդունելության համար բուհի և մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը։ Այն կավարտվի մայիսի 10-ին։