Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում 2021-22 ուստարում դիմորդներն այլ կերպ են հանձնելու ընդունելության քննությունները, այդ նպատակով բուհը նախաձեռնել է նոր ծրագիր` «Նախապատրաստական դասընթացներ»: Վերջինիս նպատակը, առավելությունները և մի շարք այլ կարևոր մանրամասներ ներկայացրել է ՀՖԿՍՊԻ-ի «Ֆիզիկական դաստիարակության և առողջարարական տեխնոլոգիաների» ֆակուլտետի դեկան Լուսինե Ստեփանյանը:
— 2021-2022 ուստարում ինչպե՞ս է փոխվելու ՀՖԿՍՊԻ-ի ընդունելության քննության ձևաչափը:
-Բոլոր մասնագիտությունների համար ընդունելության քննության փոփոխված ձևաչափը փորձեմ հակիրճ ներկայացնել:
Կինեզիոլոգիա մասնագիտության համար, մինչ այս տարի, ընդունելության քննությունը անցկացվել է հարցաշարի հիման վրա, որտեղ ներառված են եղել «Կենսաբանություն» առարկայի 8-րդ դասարանի դասագրքից «Անատոմիա» և «Ֆիզիոլոգիա» բաժինները: 2021-2022 թվականից քննության թեստերն իրենց մեջ ներառելու են նաև հարցեր ընդհանուր կենսաբանությունից` հետևյալ բաժիններով. «Գենետիկա», «Բջջաբանություն», «Էկոլոգիայի հիմունքներ»:
Մարզական լրագրության դեպքում նախատեսում ենք միքս քննություն, որը կներառի թեստային առաջադրանք և շարադրություն: Այս ծրագրի մեջ ներառվելու են հարցեր դպրոցական ծրագրի «Հասարակագիտություն», «Ֆիզիկական կուլտուրա», «Հայոց պատմություն» առարկաներից: Նախատեսում ենք ստեղծել նաև դիմորդի մասնագիտական ուղեցույց:
«Մասնագիտական մանկավարժություն» մասնագիտության ձևաչափը բավականաչափ փոխվելու, նորացվելու է: Նախատեսում ենք ընդունելության քննության հետևյալ ձևաչափը` IQ թեստեր, որոնց միջոցով կստուգվի դիմորդների ընդհանուր զարգացվածության աստիճանը և հարցաշար, որտեղ ներառված կլինեն մարզաշխարհին, սպորտի պատմությանը, զարգացմանը վերաբերող հարցեր: Մենք նաև սպասում ենք «Հայոց լեզու» առարկան բոլոր մասնագիտությունների ընդունելության քննությունների համար միասնական ձևաչափով դարձնելու որոշմանը: Բուհ ընդունվելու համար գրագիտությունը կարևոր ցուցանիշ պետք է լինի` անկախ նրանից, դա մասնագիտական առարկա է, թե ոչ: Նախատեսում ենք նաև անցկացնել գրագիտության մակարդակի ստուգում` արդեն բուհի ներսում:
Ամբողջությամբ՝ այստեղ։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։