ԳլխավորԼուր

Բելառուսի նախագահ է ընտրվել Ալեքսանդր Լուկաշենկոն. ԿԸՀ

Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթել է պետության ղեկավարի՝ օգոստոսի 9-ին անցկացված ընտրություններում, նշված է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կայքում։

«Հանձնաժողովի որոշմամբ հաստատվել են ընտրությունների արդյունքները: Բելառուսի Հանրապետության նախագահ Է ընտրվել Ալեքսանդր Գրիգորիի Լուկաշենկոն»,- ասված է հայտարարության մեջ:

Հանձնաժողովի տվյալներով՝ Լուկաշենկոն հավաքել է ձայների 80,1 տոկոսը, իսկ նրա հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայայի օգտին քվեարկել է ընտրողների 10,12 տոկոսը: Մյուս թեկնածուների օգտին ձայները բաշխվել են հետեւյալ կերպ. Անդրեյ Դմիտրիեւ՝ 1,21 տոկոս, Աննա Կանոպացկայա՝ 1,68 տոկոս, Սերգեյ Չերչեն՝ 1,14 տոկոս, բոլորին դեմ՝ 4,59 տոկոս:

Հիշեցնենք, որ նախագահի 4 թեկնածուները չեն ընդունել ընտրությունների արդյունքները։

Օգոստոսի 9-ից Մինսկի կենտրոնում եւ հանրապետության այլ քաղաքներում սկսվել են բողոքի զանգվածային ակցիաներ, որոնք վերաճել են ընդհարումների իրավապահ մարմինների աշխատակիցների հետ: Դրա հետեւանքով, ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տվյալներով՝ բերման է ենթարկվել շուրջ 6 հազար մարդ, տուժել են միլիցիայի տասնյակ աշխատակիցներ եւ ցուցարարներ (այլ տվյալներով՝ մինչեւ 200 մարդ-խմբ):

Բելառուսի ՆԳՆ-ն օգոստոսի 14-ին հայտնել է, որ ավելի քան 2 հազար ձերբակալվածներ ազատ են արձակվել։

Comment here