ԳլխավորԼուր

Նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան Լիտվայում է

Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան Լիտվայում է։ Այդ մասին հայտարարել է Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչյուսը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Սվետլանա Տիխանովսկայային վտանգ չի սպառնում։ Նա Լիտվայում է»,-գրել է արտգործնախարարը թվիթերյան էջում։

Հիշեցենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Տիխանովսկայան չի ճանաչել արդյունքները (նախնական՝ Լուկաշենկո՝ ավելի քան 80 տոկոս, Տիխանովսկայա՝ 10 տոկոս) եւ դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։

Ամսի 9-ին եւ 10-ին մայրաքաղաք Մինսկում եւ մի քանի այլ քաղաքներում բողոքի ցույցերն ուղեկցվել են ուժայինների հետ բախումներով։ Երկրի ՆԳ նախարարությունը հայտնում է 1 զոհի մասին։

Երեկ Բելառուսի իշխանությունները հայտարարեցին, որ կանխել են Տիխանովսկայայի դեմ մահափորձը։

Comment here