ԳլխավորԼուր

Հաղթանակի շքերթ՝ Մինսկում (տեսանյութ)

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ Մինսկում մայիսի 9-ին անց է կացվել Հաղթանակի շքերթը, տեղեկացնում է «Բելտա» լրատվական գործակալությունը։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդես է եկել ուղերձով և նշել, որ Հաղթանակի օրվան նվիրված շքերթը ոչ թե ուժի դրսևորում է, այլ հարգանքի տուրք  հերոսական պատմության հիշատակին։

Շքերթին մասնակցել է ավելի քան 3 հազար զինվոր և ավելի քան 150 միավոր զրահատեխնիկա, ավելի քան 40 ինքնաթիռ և ուղղաթիռ:

Comment here