ԳլխավորԼուր

Մինսկում բախումների զոհ է դարձել մեկ մարդ, կան տասնյակ տուժածներ (տեսանյութ)

Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախնական տվյալներով, ստացել է ձայների 80.23 տոկոսը։ Այս մասին այսօր հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լիդիա Երմոշինան նշելով, որ Լուկաշենկոյի օգտին քվեարկել է 4 միլիոն 652 հազար մարդ։

Օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններին մասնակցել է 5 մլն 790 հազար մարդ կամ ընտրելու իրավունք ունեցողների 84.23 տոկոսը։

Երկրորդ տեղում Սվետլանա Տիխանովսկայան է (9.9 տոկոս), ապա՝ Աննա Կոնոպացկայան (1.68), Սերգեյ Չերեչենը (1.13) եւ Անդրեյ Դմիտրեւը (1.04)։

Բոլորին դեմ է քվեարկել ընտրողների 6.02 տոկոսը։

Նախագահական ընտրությունների ավարտից քիչ անց Բելառուսի մայրաքաղաք Մինսկում եւ այլ քաղաքներում բողոքի ակցիաներ են սկսվել. Մինսկում դրանք վերածվել են բախումների։ Կան տուժածներ եւ ձերբակալվածներ։ Ուժայինները շրջափակել են քաղաքի կենտրոնական հատվածները։

Իրավապաշտպան «Վեսնա» կազմակերպությունը հայտնել է, որ Մինսկում տեղի ունեցած բախումների զոհ է դարձել մեկ մարդ, կան տասնյակ տուժածներ։

Այս պահին լարվածությունը Մինսկում պահպանվում է։

Հիշեցնենք, որ 66-ամյա Լուկաշենկոն Բելառուսի առաջին եւ միակ նախագահն է 1994 թվականից։

Comment here