ՀՖՀՀ-ի ուսխորհուրդն այսօր ընտրեց իր նոր նախագահին՝ իրավաբանական ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանողուհի Նարե Հոնարչյանին:
Տարբեր կամավորական աշխատանքներում, երիտասարդական կազմակերպություններում և հասարակական գործունեության մեջ ներգրավված Նարեի նախընտրած գործը մարդկանց իրավունքները պաշտպանելն է:
#Ուսխորհրդի կառավարման հարցում Նարեի նախնական առաջնահերթություններն են՝
– աջակցությունը զորացրված ուսանողներին ուսումնական գործընթացում ներգրավելու հարցում,
– հատուկ պայմաններում անցկացվող քննությունների ընթացակարգերի հետ կապված աշխատանքը,
– ուսխորհրդի արտաքին գործունեության զարգացումը:
Comment here
You must be logged in to post a comment.